Իսրայելական բանակը հարված է հասցրել «Իսլամական ջիհադի» գրոհայիններին, որից հետո Իսրայելի հարավը հրթիռակոծվել է
Իսրայելի զինվորականներն այսօր հարված են հասցրել «Իսլամական ջիհադ» արմատականների խմբին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Twitter-ում հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակը:
«Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության զինյալներին, որոնք գտնվում էին Գազայի հատվածի հրթիռների արձակման մեկնարկային հարթակում», - ասվում է Պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
Այս հայտարարությունից քիչ անց գերատեսչությունը ևս մեկ գրառում է կատարել՝ նշելով, որ Իսրայելի հարավի ուղղությամբ արձակվել են բազմաթիվ հրթիռներ, հնչել են օդային տագնապի ազդանշաններ:
Մայիսի 9-ին Իսրայելն ավիահարվածներ էր հասցրել Գազայում մի շարք թիրախների՝ սպանելով 13 հոգու, որոնց շարքում էին «Իսլամական ջիհադի» 3 հրամանատար և նրանց ընտանիքների անդամները: