WhatsApp մեսենջերին չի կարելի վստահել․ Իլոն Մասկ
Ամերիկացի ձեռներեց և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը կարծում է, որ WhatsApp մեսենջերին չի կարելի վստահել։
«WhatsApp-ին վստահել չի կարելի»,- թվիթերում գրել է Մասկը՝ ի պատասխան օգտատերերից մեկի այն գրառման, որ WhatsApp հավելվածը մի քանի անգամ օգտագործել է խոսափողը քնած ժամանակ:
Բացի այդ, ի պատասխան օգտատերերից մեկի այն հաղորդագրության, որ WhatsApp-ը պատկանում է Meta-ին, Մասկը ասել է, որ WhatsApp-ի հիմնադիրները վրդովված լքել են ընկերությունը, իսկ հետո նաև արշավ են սկսել Facebook-ի դեմ։
Ավելի ուշ ձեռնարկատերն իր էջում գրել է, որ ավելի լավ է «ոչնչի չվստահել», փոխանցում է Shantnews.am-ը։