Ուկրաինայի արևելքում հրթիռակոծությունից զոհվել է AFP-ի լրագրողը
Արման Սոլդենը և Agence France-Presse-ի (AFP) գործընկերները կրակի տակ են հայտնվել Ուկրաինայի արևելքում, երբ եղել են են ուկրաինացի զինվորների խմբի հետ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Le Monde-ը։
Ուկրաինայում Ֆրանս-Պրես գործակալության (Agence France-Presse) տեսանյութերի համակարգող Արման Սոլդենը սպանվել է երեքշաբթի՝ մայիսի 9-ին, հրթիռակոծության հետևանքով արևելքում Չասով Յարի մոտ, հայտնում են AFP-ի լրագրողները, ովքեր ականատես են եղել դեպքին:
Հրետոկոծությունը տեղի է ունեցել Բախմուտի մերձակա քաղաքի ծայրամասում, որը մի քանի ամիս շարունակ արևելյան Ուկրաինայի մարտերի էպիկենտրոնն է:
AFP-ի թիմը գնդակոծվել է «Գրադ»-ի հրթիռներով, երբ նրանք մի խումբ ուկրաինացի զինվորների հետ են եղել: 32-ամյա Սոլդենը զոհվել է, երբ հրթիռը դիպել է վայրին, որտեղ նա պառկած է եղել: Թիմի մնացած անդամներն անվնաս էին: