«Փյունիկի» 4 ֆուտբոլիստ երկարաձգել է պայմանագիրը
Երևանի «Փյունիկը» երկարաձգել է դարպասապահ Ստանիսլավ Բուչնևի, պաշտպաններ Անտոն Բրատկովի, Սերգեյ Վակուլենկոյի և ՄիխայիլԿովալենկոյի հետ պայմանագրերը մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստանիսլավ Բուչնևը «Փյունիկին» միացել է 2020 թվականի ամռանը` ռուսական «Ֆակելից»: Նախորդ մրցաշրջանում Ստանիսլավը օգնել է թիմին դառնալ Հայաստանի չեմպիոն:
Դարպասապահը ակումբում հանդես գալու ժամանակ ստացել է Հայաստանի քաղաքացիություն, հրավիրվել ազգային հավաքական ու իր նորամուտը նշել 2021-ի նոյեմբերին` աշխարհի 2022թ.առաջնության որակավորման փուլի Գերմանիայի հետ խաղում։ Ընդհանուր առմամբ, «Փյունիկի» կազմում նա անցկացրել է 66 հանդիպում, որից 29-ում անառիկ է պահել դարպասը։
ԱնտոնԲրատկովը ակումբ է տեղափոխվել 2021 թվականի ձմռանը՝ ուկրանիական «Մետալիստից»։ 2021/22 մրցաշրջանում «Փյունիկի» հետ նվաճել է Հայաստանի առաջնության ոսկե մեդալը: Ընդհանուր առմամբ, ուկրանիացի ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 67 հանդիպում:
Սերգեյ Վակուլենկոն «Փյունիկ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը` «Արարատ-Արմենիայից»: Ուկրաինացին «Փյունիկի» կազմում անցկացրել է 13 հանդիպում:
Միխայիլ Կովալենկոն նախորդ ամառ է համալրել թիմը` ռուսական «Դոլգոպրուդնիից»:
Ընթացիկմրցաշրջանում նա արդեն հասցրել է մասնակցել 38 հանդիպման ու դառնալ 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: