Սիթին հիշում է՝ որքան բարդ է Ռեալի դեմ խաղալը․ Գյունդողան
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ արտագնա հանդիպումից առաջ խոսել է խաղի մասին։
«Մենք պետք է խաղադաշտ դուրս գանք վստահորեն և փորձենք խաղալ մեր ֆուտբոլը։ Մենք գիտենք, թե որքան դժվար է, անցյալ մրցաշրջանը հիշելը շատ վառ օրինակ է, ուստի մենք պետք է ավելի լավ դրսևորենք մեզ:
Մթնոլորտը հիանալի կլինի, առաջադրանքն ամենալուրջն է, բայց մենք պետք է պատրաստ լինենք»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանում ևս «Սիթին» ու «Ռեալը» հանդիպել են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Անգլիական ակումբն ընդհանուր 5:6 հաշվով պարտվեց մրցաշարի ապագա չեմպիոնին։
Աղբյուր ArmSport.am