Հայտնի է՝ Ինտերը որքան է պահանջում Օնանայի համար
«Ինտերը» չի վաճառի դարպասապահ Անդրե Օնանին 50 միլիոն եվրոյից պակաս գումարով։
Ըստ ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի՝ «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հավանում են դարպասապահին, և միլանյան ակումբը գիտի այդ մասին։ Առայժմ կոնկրետ բանակցություններ չկան, և դժվար թե առաջիկա շաբաթներին որևէ առաջարկ լինի։
«Ինտերը» կպահանջի նվազագույնը 50 միլիոն եվրո ֆուտբոլիստի համար, որը թիմին միացել է անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով:
Աղբյուր ArmSport.am