Պակիստանի նախկին վարչապետի ձերբակալությունից հետո զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել
Պակիստանում նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ Իմրան Խանի ձերբակալությունից հետո զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ հայտնում են լրատվամիջոցները:
Կարաչի քաղաքում բախումներ են տեղի ունեցել նախկին վարչապետի կողմնակիցների և իշխանության ներկայացուցիչների միջև: Իմրան Խանի կողմնակիցները ներխուժել են Պակիստանի բանակի հրամանատարներից մեկի տուն, ավերել այն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել երկրի վարչապետի ձերբակալության մասին, որը մեղադրվում է Պակիստանի պետական գանձարանից 52 արժեքավոր իրեր վաճառելու և վարչապետ եղած ժամանակ ստացած նվերների մասին տեղեկությունները թաքցնելու համար։