37 տարեկան եմ, բայց ավելի քան երբևէ մոտիվացված եմ Միլանի հետ ՉԼ-ն հաղթելուն․ Ժիրու
«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերի» դեմ կայանալիք առաջին հանդիպման մասին։
«Դերբին միշտ էլ առանձնահատուկ հանդիպում է։ Շատ հպարտ եմ այս միլանյան թիմով, հուսով ենք, որ վաղը կարող ենք ինչ-որ աչքի ընկնող բան ցույց տալ։ Մենք գիտենք, որ այս որակներով կարող ենք մեծ հաջողությունների հասնել, բայց պետք է 110%-ով լիցքավորված լինենք: Ես միշտ փորձում եմ դրական լինել և ուրախացնել իմ թիմակիցներին:
Այսօր ես ավելի մոտիվացված եմ, քան երբևէ։ Չեմպիոնների լիգայում (երկրորդ անգամ) հաղթելը մեծ հնարավորություն է ինձ համար. ես 37 տարեկան եմ, բայց իմ մոտիվացիան նման է երիտասարդ տղայի մոտիվացիային»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։