Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հարգանքի տուրք է մատուցել Եռաբլուր զինվորական պանթեոնում
Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը հարգանքի տուրք է մատուցել Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այս մասին հայտնել է ԱԳ նախարարությունը։
«Մայիսի 9-ին՝ օրվա խորհրդի շրջանակներում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախի իշխանությունների ու ժողովրդի անունից ծաղկեպսակ ու ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին»,- նշվում է հաղորդագրության մեջ։