Marca. Բուսկետսը որոշել է հեռանալ Բարսելոնայից
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը որոշել է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է թիմակիցներին իր որոշման մասին և մտադիր է մոտ ժամանակներս պաշտոնապես հայտարարել հեռանալու մասին։ Կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Չավին շահագրգռված էր Բուսկետսի մնալով, սակայն ակումբը պատրաստ էր նոր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ միայն այն դեպքում, եթե նրա աշխատավարձը 30%-ով կրճատվեր: Հավանականություն կա, որ Չավին հերթական անգամ կփորձի համոզել Սերխիոյին մնալ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
Բուսկետսը «Բարսելոնայի» սան է։ Նա ակումբում է 2008 թվականից, որի հետ երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։ Սերխիոն կարող է լավ նոտայով հեռանալ ակումբից. «Բարսելոնան» մոտ է Լա Լիգան հաղթելուն և կարող է նվաճել տիտղոսը արդեն հաջորդ շաբաթավերջին:
Աղբյուր ArmSport.am