Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը դուրս մնաց աշխարհի առաջնությանից
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գուրգեն Մադոյանը դուրս մնաց աշխարհի առաջնության հետագա պայքարից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգում Մադոյանը երկրորդ մենամարտում ուժերը չափեց Մոնղոլիան ներկայացնող Միեշլտ Բատումուրի հետ և զիջեց:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը, Նարեկ Մանասյանը և Հովհաննես Բաչկովը: Պայքարից դուրս էինմնացել Արթուր Բազեյանը, Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը,Ռուդոլֆ Գարբոյանը, Ռուսլան Ասլիկյանը և Արթուր Ղազարյանը: