Կուրգանի շրջանում հրդեհների զոհերի թիվը հասել է 21-ի
ՌԴ Կուրգանի շրջանում բռնկված հրդեհների հետևանքով 21 մարդ է զոհվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Զոհվածների թիվը 19-ից հասել է 21-ի: Զոհերի թիվը կարող է աճել»,- «ՏԱՍՍ»-ին հայտնել է աղբյուրը։
Ավելի վաղ գործակալությունը գրել էր, որ Կուրգանի շրջանում չորս բնակավայրերի բնական հրդեհները ոչնչացրել են 42 շինություն։ Մարզի տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել։