Արդի մարտահրավերներին համապատասխան սեփական բանակն այլընտրանք չունի. Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ:
«Շնորհավոր Մայիսյան եռատոնը, և մեծ շնորհակալություն մեր ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ՝ ողջ և ընկած:
Մեր փրկությունը մեր ուժի մեջ է, իսկ ուժը՝ կամքի, իմաստնության, հետևողականության, համարձակության ու գաղափարականության:
Արդի մարտահրավերներին համապատասխան սեփական բանակն այլընտրանք չունի՝ որպես մեր անվտանգության գլխավոր երաշխիք»,- գրել է նա: