Երգչուհի Ադելը շքեղ մեքենա է գնել՝ Porsche Cayenne
Երգչուհի Ադելը ծախսել է 100.000 ֆունտ սթեռլինգ՝ շքեղ մեքենա գնելու համար:
Քանի որ 25-ամյա երգչուհին երիտասարդ մայր է, նախ և առաջ նրան հետաքրքրում է անվտանգությունը: Այդ իսկ պատճառով մեքենան ընտրելիս նա նախապատվությունը տվել է շքեղ և ապահով Porsche Cayenne-ին:
Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը Sunday Mirror ամսագրին պատմել է, որ Ադելի համար առաջնայինն անվտանգությունն ու ապահովությունն է:
Երգչուհու մեքենան ներկայումս գտնվում է Գերմանիայում. Այն սև է և պատրաստված է հատուկ պատվերով:
Նմանատիպ մեքենա վերջերս պատվիրել է նաև Մայլի Սայրուսը: