Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն ԱԱ-ի երկրորդ մենամարտում հաղթեց թուրք մարզիկին
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 86 կգ քաշային կարգում Հայաստանից Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ մենամարտում ուժերը չափեց թուրք Հական Կոկի հետ: Հովհաննիսյանը հաղթանակի հասավ ժամանակից շուտ` երկրորդ ռաունդում:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը, Գուրգեն Մադոյանը, Նարեկ Մանասյանը և Հովհաննես Բաչկովը: Պայքարից դուրս էին մնացել Արթուր Բազեյանը, Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը, Ռուսլան Ասլիկյանը և Արթուր Ղազարյանը: