Մեսսին դեռ վերջնական որոշում չի կայացրել ապագայի վերաբերյալ
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին դեռևս վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն, 35-ամյա արգենտինացուն իսկապես առաջարկ է արվել Սաուդյան Արաբիայից. Ալ-Հիլալը Մեսսիին առաջարկում է պայմանագիր 400 միլիոն եվրո աշխատավարձով մրցաշրջանում, սակայն նա չի համաձայնվել տեղափոխությանը:
Բացի այդ, «Բարսելոնան» շարունակում է հավակնել ձեռք բերել ֆուտբոլիստին, սակայն գործարքը բարդ կլինի կատալոնացիների ֆինանսական վիճակի պատճառով։ Սպասվում է, որ Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո որոշում կկայացնի, թե որտեղ կշարունակի կարիերան։
Ավելի վաղ Մեսսին վերադարձել էր ՊՍԺ-ի հետ մարզումներին։ Մայիսի սկզբին հարձակվողը որակազրկվել էր առանց ակումբի թույլտվության Սաուդյան Արաբիա մեկնելու պատճառով՝ Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում «Լորիենից» պարտվելուց հետո (1:3):
Աղբյուր ArmSport.am