Մբապեն ցանկանում է ՊՍԺ-ում տեսնել Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպանին
«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր նպատակն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան է։ Փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեն հավանություն է տվել պորտուգալացու հնարավոր տրանսֆերին, հայտնում է Le10sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սիլվայի տրանսֆերին աջակցում է ոչ միայն փարիզյան ակումբի գլխավոր աստղը, այլեւ ՊՍԺ-ի ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպոսը։
Հաղորդվում է, որ Մբապեն իսկապես ցանկանում է վերամիավորվել Սիլվայի հետ. ֆուտբոլիստները նախկինում միասին խաղացել են «Մոնակոյում» 2016/2017 մրցաշրջանում։ Այդ մրցաշրջանում թիմը հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը և հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
Այս մրցաշրջանում պորտուգալացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «քաղաքայինների» հետ հաշվարկված է մինչեւ 2025 թվականի հունիսի վերջը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» դեմ չէ Սիլվայի վաճառքին և պատրաստ է դիտարկել ֆուտբոլիստի համար արժանի առաջարկներ այլ ակումբներից։
Աղբյուր ArmSport.am