Ասկերանի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրության մեջ։