Եթե առաջարկ լինի, կդիտարկեմ․ Ստեփան Հովհաննիսյանը՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին
«Օրենբուրգի» հարձակվող Ստեփան Հովհաննիսյանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Սպարտակին», ասել է, որ պատրաստ կլինի դիտարկել Հայաստանի սպորտային քաղաքացիություն ստանալու հնարավորությունը։
21-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։
«Հիմա ես լրջորեն չեմ դիտարկում այս հարցը։ Սրանք բոլորն ավելորդ մտքեր են։ Մրցաշրջանը դեռ ավարտված չէ. ամբողջ կենտրոնացումը պետք է ուղղված լինի խաղին:
Այս հարցում կատեգորիկ դիրքորոշում չկա։ Եթե առաջարկ լինի, կդիտարկեմ: Ես կխորհրդակցեմ ծնողներիս, գործակալի հետ: Իսկ հետո որոշում կկայացնեմ։
Չեմ կարող այս պահին պատասխանել՝ համաձա՞յն եմ այլ մարզական քաղաքացիություն ընդունել, թե ոչ»,- Հովհաննիսյանի խոսքերն է մեջբերում РБ Спорт-ը։
Աղբյուր ArmSport.am