Գրիգորի Խաչատուրովը վստահ է, որ սա ինչ-որ մանր չարաճճիություն է, որի հանգուցալուծումն արդարադատությունը կտա․ փաստաբան
Գրիգորի Խաչատուրովը վստահ է, որ սա ինչ-որ մանր չարաճճիություն է, որի հանգուցալուծումն արդարադատությունը կտա։ Այս մասին այսօր ՀՀ հակակոռուպիցոն դատարանում քննվող նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Ըստ նրա՝ Խաչատուրովի տրամադրությունն ինչպես միշտ բարձր է, մարտական։
Պողոսյանն ասաց, որ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ որևէ դրվագ չկա, որը պետք է գաղտնիության շղարշով պատված լիներ, և որ այս մասին հայտարարել են դատարանում։
Նա ասաց, որ դատարանին միջնորդություն են ներայացրել, որ նախանական դատական նիստը դռնբաց լինի, սակայն դատարանը մերժել է՝ հիմք ընդունելով այն, որ դատախազությունն այս քրեական վարույթին տվել է «գաղտնիության շղարշը»։ «Բայց շատ կարևոր հանգամանք է, որ դատական նիստի ժամանակ մեղադրողը ևս ընդունեց, որ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ դրվագներում գաղտնի փաստական տվյալներ, գաղտնի ապացույցներ չկան։ Ուղղակի տեխնիկական բնույթից ելնելով, քանի որ մի քանի գործեր են միացված, որոնք վերաբերելի չեն ընդհանրապես Գրիգորի Խաչատուրովին, մի մասը գաղտնի է, այդ իսկ հիմքով ընդհանուր գործը քննվում է գաղտնի»,- ասաց Միհրան Պողոոսյանը՝ ընգծելով, որ սա գնահատում են որպես «Խաչատուրովի հրապարակային դատաքննության իրավունքի խախտում»։
Փաստաբանը նաև նշեց, որ դատարանի համար էլ է անհասկանալի, թե ինչու է մի դրվագի գաղտնիության համար ընդհանուր գործը քննվում դռնփակ։ «Ինձ թվում է՝ մենք իրավական հիմնավորումներով դատարանին կհամոզենք, որ վերջիվերջո այս գործը պետք է դռնբաց քննվի»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար, բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ քրեական գործով նախնական դատական նիստը։ Գործը վերաբերում է փողերի լվացմանը։