Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը նույնպես միացել են «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին
Ուրախ ենք հայտնել, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ևս այսօր Ստեփանակերտում միացան «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած պահանջագրի ստորագրահավաքին: Այս մասին հայտնել է Նախաձեռնող խումբը։
«Այսպիսով, Արցախի բոլոր նախագահները միացան մեր պահանջագրին: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ էր միացել ստորագրահավաքին։
Արցախը միասնական է և անկոտրում»,- ասված է հաղորդագրության մեջ: