ԵՄ-ն չի կարողանա համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցում. Politico
Տարաձայնությունների պատճառով ԵՄ-ն մոտ ապագայում չի կարողանա համաձայնության գալ հակառուսական նոր պատժամիջոցների հարցում: Նոր փաթեթը ներառում է երկու ցուցակ, մեկը՝ պետությունները, որոնք իբր օգնում են Ռուսաստանին շրջանցել սահմանափակումները, երկրորդը՝ ապրանքներ են, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ, գրում է Politico-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին ու դիվանագետներին։
Պարբերականը նշում է, որ որոշ դիվանագետներ արդեն ակտիվորեն դեմ են նոր պատժամիջոցների առաջարկներին։ Անանուն դիվանագետն ասել է, որ տարաձայնությունների պատճառով սպասվում են երկար քննարկումներ ԵՄ երկրների միջև:
Գերմանիան, օրինակ՝ դեմ է Չինաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, ոմանք էլ անհանգստացած են Թուրքիայի դեմ դրանց կիրառմամբ, որը հանդիսանում է ՆԱՏՕ-ի հիմնական առևտրային գործընկերն ու դաշնակիցը, բացի այդ, ԵՄ-ն վախենում է պատասխան գործողություններից:
Պեկինն արդեն արձագանքել է ԵՄ հերթական քայլին: Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը ճեպազրույցում զգուշացրել է, որ Եվրամիության և Չինաստանի միջև վստահությունը կվերանա, եթե Բրյուսելը Ռուսաստանին օգնելու պատճառաբանությամբ պատժամիջոցներ կիրառի չինական ընկերությունների նկատմամբ: