Պուտինը Մայիսի 9-ին ընդառաջ շնորհավորանքներ է հղել Փաշինյանին և ԱՊՀ երկրների այլ ղեկավարներին
Հաղթանակի օրվան՝ Մայիսի 9-ին ընդառաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին ու ժողովուրդներին։ Ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Մասնավորապես, ուղերձներ են հղվել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մեծ հաղթանակի հոգևոր ժառանգությունը կնպաստի թվարկված ժողովուրդների և երկրների հետ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։
«Այսօր մեր բարոյական պարտքն է սրբորեն պահպանել մեր հայրերի և պապերի կողմից ժառանգված բարեկամության և փոխօգնության ավանդույթները, թույլ չտալ, որ խեղաթյուրվի Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական ճշմարտությունը»,- ասվում է ուղերձում։
Ինչպես ընդգծել է Ռուսաստանի նախագահը, Մեծ հաղթանակի հոգևոր ժառանգությունը կշարունակի նպաստել երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը և արդյունավետ զարգացմանը։