Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի գործով դատավճիռ է կայացվել
Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել։ «Լուրերի» հարցին ի պատասխան դատախազությունից հայտնեցին, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաբիրովին դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման։
Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։
Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։
Երկրորդ զինվորի՝ Հուսեյն Ախունդովի գործը քննությունը շարունակվում է։ Ախունդովը մեղադրվում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար։