Մեսսին ընդունել է Ալ-Հիլալի առաջարկը․ լրատվամիջոցներ
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ընդունել է սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբի առաջարկը: Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Ըստ աղբյուրի՝ արգենտինացին որոշել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ «Ալ-Հիլալի» կազմը պետք է համալրեն նաև Մեսսիի երկու նախկին թիմակիցները՝ կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը և պաշտպան Ժորդի Ալբան։
Նմանատիպ տեղեկություն ավելի վաղ հայտնել էր նաև իսպանական ևս մեկ աղբյուր՝ Diario Sport-ը։ Մանրամասներն՝ այստեղ։ Ըստ լուրերի՝ Մեսսին «Ալ-Հիլալում» տարեկան կվաստակի 400 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը մտադիր է տեղական առաջնություն հրավիրել եվրոպական ֆուտբոլի շատ աստղերի։
Աղբյուր ArmSport.am