1,7 միլիոն մարդ է մասնակցել Էրդողանի հանրահավաքին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ կիրակի 1,7 միլիոնանոց ամբոխի մասնակցությամբ անցկացրել է իր քարոզարշավի ամենամեծ հանրահավաքը, հայտնում է dailysabah.com-ը:
Նա դիմել է Ստամբուլի բնակիչներին՝ կոչ անելով քվերակել իր օգտին՝ ընդգծելով, որ դա է պահանջում Թուրքիայի շահը:
Կայանալիք ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակիցը վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր կոալիցիայի թեկնածու Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն է։