Հնդկաստանում զբոսաշրջային նավի շրջվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 21- ի
Կերալայի նահանգի Թանուր քաղաքում զբոսաշրջային նավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Այս պահի դրությամբ գտել ենք 21 մարմին: Մենք չգիտենք նավում (գտնված) մարդկանց ստույգ թիվը, այնպես որ շարունակում ենք որոնումները, որպեսզի հասկանանք՝ արդյոք կան այլ զոհեր», - մեջբերել է ANI գործակալությունը Շիջուի տարածաշրջանային հրշեջ ծառայության աշխատակից Քեյ Քեյի խոսքը:
Միջադեպի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների մի քանի բրիգադներ, փրկարարական գործողությունը շարունակվում է։
Թանուրում զբոսաշրջային նավը շրջվել էր մայիսի 7-ին: Տեղական իշխանությունների նախնական տվյալներով՝ երկտախտակամած նավում կարող էր լինել 35-ից մինչև 40 ուղևոր, այդ թվում՝ երեխաներ։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Twitter-ի իր էջում ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: