Կոնգոյում ջրհեղեղը գրեթե 400 մարդու կյանք է խլել
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 394 մարդ է զոհվել: Նման թվեր է ներկայացրել է երկրի արևելքում առավել շատ տուժած Կալեհե շրջանի վարչակազմի աշխատակից Թոմաս Բաքենգան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Անցած շաբաթվա վերջին հորդառատ անձրևների պատճառով Հարավային Կիվու նահանգում գետերը դուրս են եկել ափերից և ողողել հարյուրավոր տներ: Մայիսի 8-ին երկրում մեկօրյա սուգ է հայտարարվել զոհերի հիշատակին։
Հարավային Կիվու նահանգում, ինչպես նաև հարևան Ռուանդայում և Ուգանդայում մարդկային զոհերի հանգեցնող ջրհեղեղները հազվադեպ չեն: Ռուանդայում վերջին ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 127 մարդ: Անձրևների սեզոնները, որոնք տարածաշրջանում լինում են տարին երկու անգամ, սովորաբար ուղեկցվում են ջրհեղեղներով։