Նյու Ջերսիի անտառներում հայտնաբերվել է մոտ 200 կգ պաստա և սպագետի (լուսանկար)
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի անտառներում հայտնաբերվել է մոտ 200 կգ պաստա և սպագետի, ինչը շատ է զարմացրել Օլդ Բրիջ քաղաքի բնակիչներին, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է CNN-ը:
Միջադեպի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ բնակիչներից մեկը՝ Նինա Յոխնովիցը, թվիթերյան միկրոբլոգում և ֆեյսբուքյան էջում համապատասխան լուսանկարներ է հրապարակել, որոնք տեսել է մի քանի միլիոն մարդ:
Լուսանկարներում երևում է, որ պաստայի և սպագետիի տարբեր տեսակների կույտերը լցված են անտառում ՝ առվակի մոտ: Դրանք եփված չեն եղել, սակայն խոնավությունից և անձրևներից փափկել են:
Յոխնովիցը մանրամասնել է, որ գնացել է դեպքի վայր՝ այդ ամենը լուսանկարելու այն բանից հետո, երբ լսել է դրա մասին հարևանից:
Նա հավելել է, որ պաստան և սպագետին անտառում թափողի ինքնությունն արդեն հայտնի է. նա տեղի բնակիչներից է: Վերջինս պաստայի մեծ պաշար ուներ և որոշել է այս տարբերակով դրանից ազատվել, նշել է կինը: