Ինյիգո Մարտինեսը նախնական պայմանագիր է համաձայնեցրել Բարսելոնայի հետ
Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Ինյիգո Մարտինեսը նախնական պայմանագիր է համաձայնեցրել «Բարսելոնայի» հետ և թիմին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆերան Կորեասը։
Ըստ աղբյուրի, կողմերի միջև պայմանագիրը կկնքվի երկու մրցաշրջանի համար։ Այն ներառում է նաև Մարտինեսի այլ ակումբ վարձավճարով հեռանալու հնարավորությունը, եթե «Բարսելոնան» չկարողանա ձեռք բերել 31-ամյա պաշտպանին ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով:
Ինյիգո Մարտինեսը նոր ակումբում կշարունակի ստանալ նույնքան աշխատավարձ, որքանով՝ «Ատլետիկում» (յուրաքանչյուր մրցաշրջանում 9 միլիոն եվրո՝ առանց հարկերի): Մարտինեսի տեղափոխությունը պաշտոնապես կհաստատվի պայմանագրի ժամկետի ավարտից հետո։
Աղբյուր ArmSport.am