Տեխասում մեքենան մխրճվել է հետիոտների մեջ, ինչի հետևանքով 7 մարդ է մահացել
Տեխաս նահանգի Բրաունսվիլ քաղաքում 7 մարդ է զոհվել և վեցը վիրավորվել այն բանից հետո, երբ մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներին: Կասկածյալը ձերբակալվել է, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
«Տեխաս նահանգի Բրաունսվիլ քաղաքում յոթ մարդ է մահացել այն բանից հետո, երբ մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներին… Ոստիկանության տվյալներով՝ մինչև վեց հոգի լուրջ և թեթև վնասվածքներով բուժում են ստանում: Իշխանությունները հայտնել են, որ ոստիկանությունը ձերբակալել է տղամարդ կասկածյալին», – հաղորդում է հեռուստաալիքը:
Ինչպես նշվում է, վարորդը գտնվում է հիվանդանոցում՝ շուրջօրյա հսկողության տակ։ Կատարվում են ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործման թեստեր։