Սիրիան վերսկսում է մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի աշխատանքներին
Սիրիան մայիսի 7-ից վերսկսում է մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) աշխատանքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»- ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ասված է ԱԳՆ ղեկավարների մակարդակով ԱՊԼ խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով տարածված հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իրաքի ԱԳ նախարար Ահմեդ աս-Սահհաֆն Իրաքի INA գործակալությանը հայտնել էր, որ ԱՊԼ ԱԳ նախարարները հավանություն են տվել Սիրիայի վերադարձին կազմակերպություն: ԱՊԼ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Գամալ Ռուշդին «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է այդ տեղեկությունը:
«Որոշվել է 2023 թվականի մայիսի 7-ից վերսկսել Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության պատվիրակությունների մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի խորհրդի նիստերին և նրա բոլոր մարմիններում ու կազմակերպություններում», - ասվում է հայտարարության մեջ: