Վիկտորիա և Դևիդ Բեքհեմները 8 մլն դոլար արժողությամբ առանձնատուն են գնել (լուսանկարներ)
Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի և երգչուհի Վիկտորիա Բեքհեմի աստղային ընտանիքը Լոնդոնի արևմտյան հատվածում նոր առանձնատուն է ձեռք բերել: Առանձնատունը, բացի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար նախատեսված առանձին սենյակից, ունենալու է վարսահարդարման, դիմահարդարման, ձեռքերի հարդարման և Վիկտորիայի կոշիկների հավաքածուի պահպանման սենյակներ:
Տանը տեղադրված է հատուկ աուդիոհամակարգ, որը թույլ է տալիս երաժշտություն լսել հսկայական առանձնատան ցանկացած անկյունում: