Մահացել է հայտնի դերասան Ալեքսանդր Տյուտրյումովը
Մայիսի 7-ի գիշերը Սանկտ Պետերբուրգում մահացել է դերասան Ալեքսանդր Տյուտրյումովը, հաղորդում է lenta.ru-ն։
Նրան հանդիսատեսը ճանաչում էր «Մահացու ուժ» սերիալում ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Եգորովի և «Ազգային անվտանգության գործակալ» ֆիլմում Բոնս Մորգանի դերերով։
Տյուտրյումովը 64 տարեկան էր։ Արտիստը մահացել է Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում, սակայն նրա մահվան պատճառների մասին մանրամասներ դեռ հայտնի չեն։