Ինչո՞վ են տարբերվում կանայք և տղամարդիկ
Արտաքին տեսքի և հանցավորության մեջ ուղիղ կապ կա. հանցագործները սովորական, միջին մակարդակի վրա գտնվող մարդուն զիջում են գրավչությամբ: Մարդիկ, ովքեր առավել գրավիչ են, հազվադեպ են որևէ հանցանք գործում:
Կին և տղամարդ վկաները տարբեր կերպ են հիշում հանցագործության մանրամասները: Օրինակ, երբ հանցագործը գողանում է պայուսակ, կին վկաները հիշում են տուժողի դեմքի արտահայտությունը, տղամարդ վկաները՝ գողին:
Միջին հաշվով՝ տղամարդը պնդում է, որ սեռական հարաբերություն է ունեցել 7 կանանց հետ: Կինը միջին հաշվով իրեն է վերագրում 4 զուգընկերոջ:
Կանանց ու տղամարդկանց մոտ տարբեր է մոտիվացիան. Տղամարդիկ դրական են համարում շատ կանանց առկայությունը, կանանց համար դրական է, երբ ցանկում տղամարդկանց թիվը քիչ է: Այդ պատճառով էլ նրանք «հիշում» են տարբեր քանակությամբ զուգընկերների:
Իրականում զուգընկերների թիվը գրեթե նույնն է: