Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը հայտնել է, որ Հաթայ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Կիրիհան շրջանում տեղական ժամանակով 11:36-ին։ Հաղորդվում է նաև, որ ցնցումների օջախը գտնվել է 7,88 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավային և կենտրոնական շրջաններում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով (Էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի հարավում՝ Այնթապ (Գազիանթեփ) քաղաքից արևմուտք) տեղի են ունեցել համատարած ավերածություններ։ Նախնական անընդհատ թարմացվող տվյալներով առնվազն 50 132 մարդ է զոհվել Թուրքիայում: