Օգնեք պահենք Արցախը
Դերասան, ռեժիսոր Գարիկ Հովհաննիսյանը պերֆորմանս է սկսել Երևանի փողոցներում. «բարձրացնում է» Արցախը ու խնդրում, որ օգնեն պահել։
Անցորդները ոգևորությամբ օգնում են ու միասին պահում են։
Պերֆորմանսի զրույցներից ի հայտ են գալիս նոր կարգախոսեր, համատեղ աշխատանքի նոր հարաբերություններ ու ձևեր։
«Եթե տեսնեք Գարիկին փողոցներում, օգնեք, որ բարձրացնի ու պահի Արցախը»,- Facebook-ում գրել է ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը: