Զելենսկին հայտարարել է՝ ռազմական մատակարարման շուրջ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպա կատարած վերջին շրջագայության ընթացքում արևմտյան պետությունների հետ ռազմական մատակարարման շուրջ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
«Հելսինկիում և Հաագայում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ուկրաինացի զինվորների համար լուրջ համալրում ենք ստացել՝ ցամաքում, օդում և ջրում։ Լուրջ առաջընթաց կարող ենք արձանագրել նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ հարաբերություններում»,- հավելել է Զելենսկին։