Արաբական պետությունների լիգան կքննարկի Սիրիայի լիիրավ անդամակցության վերականգնման հարցը
Արաբական երկրների արտաքին գործերի նախարարները մայիսի 7-ին որոշում կկայացնեն Արաբական պետությունների լիգային Սիրիայի լիիրավ անդամակցության վերականգնման հարցի վերաբերյալ: Այս մասին հայտնել է ԱՊԼ-ի պաշտոնական ներկայացուցիչը՝ փոխանցում է ТАСС-ը։
Ենթադրվում է, որ Կահիրեում կազմակերպության կենտրոնակայանում տեղի կունենա ԱԳ նախարարների մակարդակով ԱՊԼ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում օրակարգի գլխավոր հարցերից մեկը կլինի կազմակերպությանը Սիրիայի անդամակցության վերականգնման հարցը:
ԱՊԼ-ի ներկայացուցիչը նշել է, որ այս հարցի շուրջ քվեարկություն չի լինի, քանի որ կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա: