11-մետրանոցը պետք է Հոլանդն իրացներ․ Գվարդիոլա
Պեպ Գվարդիոլան դժգոհ է այն փաստից, որ «Լիդսի» դեմ խաղում (2-1) 11 մետրանոցն իրացրել է Իլկայ Գյունդողանը։
«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք։ Հիանալի տիրում էինք գնդակին: Առաջին խաղակեսը լավ ստացվեց։ Թերևս ոչ այնքան լավ, որքան պետք է լիներ։
Ինչ վերաբերում է երկրորդ խաղակեսին, ապա չպետք է մոռանալ. վեց օրվա ընթացքում երրորդ հանդիպումն անցկացրինք հոգեբանական լուրջ ճնշման տակ։ «Արսենալի» դեմ խաղից հետո մենք ուժասպառ էինք, բայց շարունակեցինք առաջ գնալ «Ֆուլհեմի» և «Վեսթ Հեմի» դեմ՝ ուժեղ մրցակիցների։
Ի՞նչ կարող եմ ասել Գյունդողանի մասին: Նա ընդունակ է ամեն ինչի։ Նա գիտի, թե ինչպես զսպել հակառակորդներին, գիտի ինչպես հարձակվել, նա շատ խելացի է։ Մենք ոգևորված ենք, որ նա մեր թիմում է։
Հոլանդը ցույց տվեց իր առատաձեռնությունը (Գյունդողանին տալով 11-մետրանոցն իրացնելու իրավունք), սակայն հանդիպումը չավարտվեց։ Եթե ավարտից 10 րոպե առաջ հաշիվը 4:0 լիներ՝ լավ: Բայց 2:0։ Էրլինգը մեր լավագույն 1-մետրանոց իրացնողն է, և պետք է ինքն էլ հարվածեր:
Այսօր Հոլանդը կարող էր 2-3 գոլ խփել, հիանալի խաղաց, պայքարեց մեզ համար։ Ես սիրում եմ գովել նրան, երբ նա գոլ չի խփել։ Եթե Գյունդողանն իրացներ 11-մետրանոցը, բոլորը կասեին. «Լավ, հեթ-տրիկ, ապրես»: Բայց գլխավոր 11-մետրանոց իրացնող նշանակելը հենց այնպես արված չէ։ 2:0 հաշվի ժամանակ, գործը դեռ ավարտված չէ, մենք չպետք է մոռանանք այդ մասին»,-«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Աղբյուր ArmSport.am