Հարրի Քեյնն ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը գլխի հարվածով գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 35-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ տնային խաղում։
Քեյնը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին խաղացողը, որը մեկ մրցաշրջանում 10 անգամ աչքի է ընկել գլխի հարվածով խփած գոլերով։
Նաև «Քրիսթալ Փելասի» դարպասը խփած գոլը դարձավ հարձակվողի 100-րդ տնային գոլը Պրեմիեր լիգայում, փոխանցում է ArmSport.am-ը։