Հրդեհ՝ Ստեփանակերտ քաղաքի շենքի նկուղում
Մայիսի 4-ին ժամը 20։59-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Հեքիմյան 2բ շենքի նկուղում բռնկված հրդեհի մասին։
Հրդեհը մարելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։05-ին, լիամարել՝ 21։11-ին։ Ամբողջությամբ այրվել է մահճակալ՝ տեղաշորով։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։