15-ամյա պատանին գողացել է ուսուցչի iPone-ը
Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 4-ին զանգած քաղաքացին հայտնել է, որ Ղուկասավան գյուղում գողացել են իր բջջային հեռախոսը:
Պարզվել է, որ ժամը 14.40-ի սահմաններում Մասիս համայնքի Ղուկասավան բնակավայրի Արամի փողոցի վարչական շենքից գողացել են նկարչության ուսուցչի «Այֆոն 13 Պրո Մաքս» մոդելի բջջային հեռախոսը՝ պատճառելով մոտ 700 000 դրամի նյութական վնաս:
Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով մայիսի 4-ին Դարակերտ գյուղում ձերբակալվել և բաժին է տարվել նույն գյուղի բնակիչ 15-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է արարքը, իսկ անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանում հայտնաբերվել է նշված հեռախոսը: