Մանչեսթեր Սիթին չեմպիոն է, դա ակնհայտ է. Ալեքսանդր-Առնոլդ
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը չի հավատում, որ «Արսենալը» կկարողանա «Մանչեսթեր Սիթիի» հետ պայքար մղել չեմպիոնական տիտղոսի համար։
«Պարզ է, թե ով կհաղթի առաջնությունը՝ «Մանչեսթեր Սիթին»․ դա ակնհայտ է: Եթե «քաղաքայիները» ձեր կողքին են, եթե Ամանորին կամ Սուրբ Ծննդին արյան հոտ են առնում, ձեզ համար խաղն ավարտված է։
Երբ նրանք սկսում են հաղթել, նրանց չի կարելի կանգնեցնել: Ես կզարմանամ, եթե մրցաշրջանի վերջին հանդիպումներում գոնե մեկ անգամ ոչ-ոքի խաղան»,- Ալեքսանդր-Առնոլդի խոսքերն է մեջբերում Red Bull-ի պաշտոնական կայքը:
Այս պահին «Մանչեսթեր Սիթին» 79 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Նրանց հետապնդող «Արսենալն» իր ակտիվում ունի 78 միավոր, սակայն Միկել Արտետայի թիմը մեկ հանդիպում ավելի է անցկացրել։
Այս մրցաշրջանի մնացած հատվածում «Սիթին» կմրցի «Լիդսի», «Էվերթոնի», «Չելսիի», «Բրայթոնի» և «Բրենտֆորդի» հետ, իսկ «Արսենալը» կհանդիպի «Նյուքասլին», «Բրայթոնին», «Նոթինգհեմ Ֆորեստին» և «Վուլվերհեմփթոնին»:
Աղբյուր ArmSport.am