Ստեփանակերտում հանրահավաք տեղի կունենա
«Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողները մայիսի 9-ին, ժամը 12:00-ին հանրահավաքի են հրավիրում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:
Այս մասին հայտարարություն են տարածել:
«Սիրելի հայրենակիցներ,
Մենք, «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողներս, կոչ ենք անում բոլորիդ՝
Մայիսի 9-ին, ժամը 12:00-ին հավաքվենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝
• Արցախը ապաշրջափակելու մեր պահանջն ուղղելու աշխարհին,
• հայրենիքում ազատ, անվտանգ ու անկախ ապրելու մեր իրավունքին տեր կանգնելու,
• ցույց տալու, որ Արցախը չի հանձնվում,
• որ վճռական ենք՝ շարունակելու մեր պայքարը,
• զգոնության, սթափության, համախմբման ու պայքարի կոչ ուղղելու մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում եւ աշխարհում
Եկեք, մեր պապերի, հայրերի ու եղբայրների տարած հաղթանակների օրը վերաիմաստավորենք նոր ուխտով՝ Արցախը հայկական պահելու սրբազան ուխտով:
• Եկեք, մասնակցեք համաժողովրդական հանրահավաքին
• Մայիսի 9-ին
• Ժամը 12-ին»: