Չարլզ 3-րդը և նրա կինը պաշտոնապես թագադրվեցին
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը և նրա կինը՝ թագուհի Կոնսորթ Կամիլան, պաշտոնապես թագադրվեցին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արարողությունը տեղի է ունենում Վեսթմինսթերյան աբբայությունում:
Չարլզ թագավորին թագադրեց Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբը։
Թագը Չարլզ 3-րդ թագավորի գլխին դնելուց առաջ արքեպիսկոպոսն ասաց. «Աստված պահապան թագավորին»:
Թագադրման արարողությունն անցկացվում է մոտ 2000 հրավիրված հյուրերի ներկայությամբ:
Արքայազն Ուիլյամը ծնկի իջավ թագավորի առաջ, հայտնեց իր հավատարմությունը, դիպավ թագին ու համբուրեց Չարլզ 3-րդի այտը:
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ պաշտոնական արարողությանը ներկա է նաև Արքայազն Հարրին, սակայն ի տարբերություն Արքայազն Ուիլյամի՝ ոչ կնոջ հետ: