Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին
Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին՝ վիզաների փոխադարձ ճանաչման մասին երկկողմ համաձայնագրի շրջանակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է բելառուսական «Բելտա» գործակալությունը, հղում անելով Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեի մամուլի ծառայությանը, նշելով որ խոսքը ավտոմոբիլային հաղորդակցության վեց հիմնական ուղիների մասին է:
Ըստ աղբյուրի՝ դիտարկումն իրականացվում է Բելառուսի և Ռուսաստանի կառավարությունների միջև վիզաների փոխադարձ ճանաչման և օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Միութենական պետության տարածք մուտքի հետ կապված վավերացված համաձայնագրի կատարման նախապատրաստման շրջանակներում:
Ինչպես նշել են մամուլի ծառայությունից, կարող են իրականացվել մարդկանց և տրանսպորտային միջոցների ստուգումներ: