Սուրճի համը բարելավելու անսպասելի միջոց
Աղալուց հետո սուրճի մեջ ավելացված մի պտղունց աղը կվերացնի դառնությունը և կբարելավի ըմպելիքի համը։ Անսպասելի մեթոդ է անվանել շոտլանդական սուրճի ցանցի փորձագետ Քեյթ Ջոնսթոնը HuffPost-ին տված հարցազրույցում։
Մասնագետի խոսքով, ի տարբերություն շաքարավազի կամ կաթի, աղը չի քողարկում բոված սերմերի համն ու բույրը, այլ ավելի շուտ ընդգծում է դրանց քաղցր նոտաներն ու բնական դառնությունը։
Նա ավելացրել է, որ աղի հնարքն անփոխարինելի կլինի սառը սուրճ և սուրճի կոկտեյլներ պատրաստելիս, քանի որ այն օգնում է հետ բերել թարմ եփած ըմպելիքի համը, փոխանցում է Shantnews.am-ը: