Ասկերանի շրջանի Շոշ համայնքի դպրոցի մոտակայքում չպայթած զինամթերք է հայտնաբերվել
Մայիսի 6-ին՝ ժամը 12:38-ին, Արցախի ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդում է ստացվել, որ Շոշ համայնքի բնակիչը գյուղի դպրոցի մոտ գտնվող իրեն պատկանող հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հայտնաբերել է հրթիռակասետային և մեկ գնդիկաբեկորային ռումբ։
Զինամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում` ադրբեջանական զինուժի կողմից գյուղի հրթիռակոծության ժամանակ։
Չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները:
«Քիչ հետո զինամթերքը կպայթեցնեն: Պայթյունի ձայն լսելու դեպքում` խնդրում ենք խուճապի չմատնվել։
Հեռ.-911»,-ասվում է ԱՀ ԱԻՊԾ հաղորդագրությունում: