Մաքսավորները ուղևորի ուղեբեռում 22 օձ են հայտնաբերել ու տեսանկարահանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանի Չենայ քաղաքի օդանավակայանում մաքսավորներն ուղևորի ուղեբեռում հայտնաբերել են 22 օձ և տեսանկարահանել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ տեսանյութը հրապարակել է FOX4-ը։
Նշվում է, որ կինը Հնդկաստան է ժամանել Մալայզիայից։ Տարբեր տեսակի և չափերի սողունները պահվում էին թափանցիկ պլաստիկ տարաներում։ Բացի օձերից, մաքսավորները մեկ քամելեոն են հայտնաբերել.
Ավելի վաղ Չինաստանի մի քաղաքացի Սանկտ Պետերբուրգից փորձել է դուրս բերել մամոնտի ժանիքներ, և Պուլկովո օդանավակայանում նրան բռնել են մաքսավորները։